Գյումրիի անոմալիան տներ է վնասել

Երեկվա կարկուտը Գյումրիում չի ենթարկվում ոչ մի տրամաբանության։Երբեէ նման բան Գյումրեցիները չէին տեսել։

Հարցը միայն հորդառատ անձրևէ չէ,այլ կարկուտը ու դրանից առաջացած սառցաբեկորները։Մեքենաներին ջուրը ծածկել էր,ԱԻՆ-ը ռետինե նավակներով հասնում էր օգնության,սա իրոք անսպասելի ու աննախադեպ էր։ Ամենատխուրն այն է,որ վնասվել են նաև մարդկանց տնակներն ու տները։

Տեսանյութերում տեսանելի է,թե ինչպես է ահռելի քանակությամբ կարկուտը մտել տուն։ Ցավոք,Գյումրում դեռ կան տնակներ ու այս կարկուտը այդ տնակների համար իրոք աղետ է և ինչպես մեծերն են ասւմ՝ կարկուտը սիրում է ծեծած տեղը ծեծել։ Քաղաքի գլխավոր փողոցները փակվել են,որ վնասը փորձեն վերացնեն։ Արդեն շատ Գյումրեցիներ նկարել  են իրենց բակը,տունը ու ներկայացրել վնասները,որոնք փոքր չեն։

Հուսանք պետությունը կփորձի ինչ-որ կերպ սատարել նրանց ովքեր կրել են շոշափելի վնասներ։ Երևի թե հետքերը վերացնելուց հետո,արդեն կհայտարարվի կոնկրետ վնասների չափը։ Եվ երևի թե պետք է նաև ուսումնասիրել այս անոմալիկ երևույթի պատճառը ու այնպես անել,որ հետագայում նման կոլափս չառաջանա,քանի որ Գյումրիում խնդիր կա կուտակված անձրևաջրերի ուղորդման հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: