Բառային նմանությունները հայերենում և պարսկերենում

Հայաստանը փոքրիկ լեռնային երկիր է՝ իր հարուստ մշակույթով և ավանդույթներով։ Վերջին տարիներին հատկապես զբոսաշրջիկների թիվը կտրուկ մեծացել է Քարդաշյանների հայրենիք կամ երկիր, որտեղ առաջինը ոտք է դրել Նոյը՝ համաշխարհային ջրհեղեղից հետո։ Ի դեպ, համաշխարհային ջրհեղեղի մասին ամենավաղ հիշատակումները ևս հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում՝ որպես շումերական առասպելի պատառիկներ։ Բայց այդ մասին, ոչ հիմա․․․

Հայաստանում մեծ թիվ են կազմում հարևան երկրից՝ Իրանից ժամանած զբոսաշրջիկները։ Դարեր շարունակ կողք կողքի ապրելով՝ երկու ժողովուրդները մի շարք նմանություններ ունեն ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական առումով։
Չնայած որ 21-րդ դարում մեր բարեկամ երկրի հետ ոչ միշտ ենք բարեկամական հարաբերություններ ունեցել և մինչև այսօր դա ներել չենք կարողանում (դե ինչպե՞ս կարելի է մոռանալ, օրինակ, հարբած փղերին)՝ իրանցիները կամ պարսիկները, ինչպես մենք սիրում ենք անվանել նրանց, մեծ սիրով են այցելում Հայաստան։
Այստեղ է, որ լսելով, օրինակ, «կով» կամ «դարչին» բառը նրանք զարմացած բացանակչում են․ «Օ՜, դա պարսկերեն է»։ Այս փաստն իհարկե մի փոքր վիրավորական է հնչում հայերիս համար և դրանց՝ հայերեն լինելու մասին պատասխանը չի ուշանում։ Ինչ խոսք, հայերենում և պարսկերենում նման բառերը բազմաթիվ են, և ոչ ոք միանշանակ չի կարող ասել՝ այս կամ այն բառը իրանցինե՞րն են վերցրել մեզանից, թե հակառակը։

Այժմ տեսնենք, թե ինչպիսի բառային նմանություններ կան հայերենում և պարսկերենում։

Понравилась статья? Поделиться с друзьями: