Արտիստը..․ Մի անգամ ասաց` երբեք չսպառեք հետաքրքրությունը ինքներդ ձեր նկատմամբ, դիմացինի․․․Շնորհավո’ր ծնունդդ

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արտիստը..

Մի անգամ ասաց` երբեք չսպառեք հետաքրքրությունը ինքներդ ձեր նկատմամբ, դիմացինի.. սպառեցիք, կավարտեք կյանքը, ու կանցնեք զառանցանքներին, որ կյանք չի, որ ինքներդ ձեզ խաբելու համար կասեք` ամեն ինչ հրաշալի է։ Չեք զանազանի լավն ու վատը, ու դանդաղ կանհետանաք։ Այժմ, չեմ ամաչում, որ ավելի քիչ եմ մտածում հարցերի մասին, փոխարենը խնդիրներ կան, որոնց տակից պետք է պատվով դուրս գալ.. հաշտ ես հիշողության հետ, մտքերը` տանելի..
Կասկածից դուրս է` մարդու մեջ մարդուն ապրեցնելը.. սպանելը հենց այն հարցերն են, որ երբեք խնդիրների հետ չեն զուգորդվում, դրա համար է, որ արժեւորվում է մարդու, կենդանու, բնության կյանքը, կապը.. չէ՞ որ մարդն իր մեջ կրում է մարդկության բնությունը, որի հետ ուզես-չուզես պետք է հաշտվես։ Չհաշտվեցիր` կխաբես.. կանհետանաս..

Ես այն երջանիկներից եմ, որ ունեմ ավագ ընկերներ, որոնց ներկայությամբ ես ինձ երբեք միայնակ չզգացի.. սովորեցի ու սովորում եմ.. ու այն ինձ երբեք չշփոթեցրեց։ Ու երբեք չմեծամտացա Ձեր խոսքերից..
Ու իմ հարստությունը, խնամքով պահեցի.., որ մնա’.. երջանիկ եմ։

Իմ ավագ ընկեր, պայքարի ընկեր, բարեկամ, ուսուցիչ, ժողովրդական ու սկզբունքային մարդ, շնորհավո’ր ծնունդդ։
Ուզում եմ, որ առողջ լինեք, եկար ապրեք, որ երկար վայելենք Ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: