Արսեն Թորոսյանը , ոչ միայն չի լռում , այլ հարազատի նման կանգնած է մեր ընտանիքի կողքին

Հանրապետկան ծննդաատանը մահացած նորածնի մայրը  Հայկուհի Խաչատրյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի Մարինա Խաչատրյան ջան , իհարկե ողջունելի է , որ բարձրաձայնում էք մեր խնդիրը , բայց ուզում եմ վստահեցնել , որ Արսեն Թորոսյանը , ոչ միայն չի լռում , այլ հարազատի նման կանգնած է մեր ընտանիքի կողքին ։

Եթե չլիներ նրա միջամտությունը և անհանգստությունը ես այսօր ողջ չէի լինի ։ Իսկ մամուլի քարտուղար ՝ Ալինան հարազատ քրոջ նման զանգում ,տեղեկանում և տեղեկացնում է նախարարին իմ առողջության մասին ։ Ես ու ամուսինս անվճար հետազոտման և բուժման կուրս ենք անցնում ։

Ամբողջ կառավարությունը և ամբողջ հայ ազգը մտահոգված է մեր խնդրով և կարծում եմ , որ կհասնենք արդարության ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: