Արմենը երկու զավակների հայր էր, Դավիթը՝ երեք, իսկ Արմենը՝ մեկ․․․ հերթական ողբերգության մասին

Երեկ առավոտյան Արցախում հերթական ողբերգական իրադրձությունը տեղի ուեցավ, որի հետևանքով կրկին հայկական կողմը զոհեր գրանցեց։

Ոստիկանական երեք սպաներ կյանքից հեռացան։ Նրանք զրկվեցին հետագա կյաքից, քանի որ Ադրբեջանը հերթական սադրանքն էր մտքով անցկացրել։ Ադրբեջանը դիվերսիա էր կազմակերպել։

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով կյանքից հեռացած սպաներն են՝ Արարատ Գասպարյան, Դավիթ Դանիելյան և Արմեն Բաբայան։ Ամեն մեկը մի ընտանիքի հայր, ամեն մեկը մի տան ճրագ, հույս ու ապավեն։ Եվ կրկին լացող մայրեր, կանայք և երեխաներ ու ի վերջո՝ չապրած, կիսատ մնացած կյանքեր։

Այս տղամարդիկ իրենց դուստրերին ու որդիներին էին մեծացնում։ Այս տղաներից Արմենը երկու զավակների հայր էր, Դավիթը՝ երեք, իսկ Արմենը՝ մեկ։ Ու վեց երեխա գլուխը բարձին կդնի թաց աչքերով և վրեժի ծարավը մտքում ու հոգում։

Մեր խորին ցվաակցություններն ենք հղում նրանց ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին ու ընկերներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: