Արմատական փոփոխություններ են սպասվում ուսումնական ոլորտում

Պաշտոնավարման առաջին օրից սկսած,Արայիկ Հարությունյանը նշում էր,որ մեր կրթական համակարգը խնդիրներ ունի կապված մեթոդաբանության,առարկաների օգտավետության և դասապրոցեսի կազմակերպան,ինչպես նաև ուսուցիչների պատրաստվածության հետ։

դպրոց

Նախարարությունը կազմել է բավականին մեծ փաթեթ,որում ներառված են ընդհանուր փոփոխություններ ուսումնական համակարգում։ Երեխաների առաջադիմությունը կհաշվարկվի տոկոսային հարաբերությամբ։ Տարբեր տարիքային խմբերում,տոկոսները կհաշվարկեն տարբեր։

Օրինակ,բնագիտական և մաթեմատիկական առարկաներին միջին և ավագ դպրոցում մեծ տեղ է հատկացվում,քանի որ այդ առարկաները  ավելի պահանջված են։ Այլևս հոսքային ուսուցումը օգտավետ չէ,և առաջարկվում է,որ դպրոցներում հնարավորություն լինի ընտրելու նախըտրած առարկաներ,սակայն դա չխանգարի բուն առարկաներին։

Հանվում է նույն դասարանում մնալու անհեռանկար օրենքը,քանի որ ոչ մի երեխա մնալով նույն դասարանում չի սկսել առավել լավ սովորել,այլ հակառակը՝ բարդույթավորվել է։ Կլինի նաև մոդուլային ուսուցում։ Արվեստի կամ սպորտի դպրոց հաճախող աշակերտները դրա միջոցով ևս կհավաքեն կրեդիտներ,որոնք հետագայում կներկայացվի դպրոց։

Խոսվում է նաև ծանրաբեռնվածությունը թուլացնելու մասին,որովհետև հաճախ երեխաների ուժերը գերագնահատվում են, և հոգնածությունը ծնում է ուսման նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունք։ Երեխան հանձնարարված ծավալից,կորցնում է աշխատունակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: