Առաջին և բացառիկ կադրերը Սուրեն Պապիկյանի հարսանիքից

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՊՆ ղեկավարը ընտանիք է կազմում։ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում։

Համացանցում արդեն ակտիվորեն տարածվում են հարսանյաց արարողությունից արված առաջին կադրերը։ Զույգն անչափ գեղեցիկ տեսք ունի, նրանք երջանիկ են և շատ ներդաշնակ զույգ։

Հարսանյաց հանդեսի ներկաները բոլոր արարողություններից հետո կուղևորվեն դեպի Փարավոն ռեստորանային համալիր՝ նշելու նորապսակների ուրախությունը, շնորհավորելու նրանց և կիսելու նրանց ուրախությունը։

Հարսանյաց հանդեսի առաջին լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Համացանցային տարբեր հարթակներում զույգին ջերմորեն շնորհավորում են օգտատերերը և երջանկություն ու միասնական երկար տարիների կյանք մաղթում։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և երջանկություն մաղթում նորապսակ զույգին։

Հիշեցնենք, որ հարսանյաց նախօրեին զույգը որոշել էր այց կատարել Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել հանուն մեր խաղաղության ու բաօրության ընկած տղաների շիրիմներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: