Առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կբացվի Լաչինի միջանցքը․․․

Ինչպես հայտնի է՝ երեկ Հաագայի դատարանը ի օգուտ Հայաստանի որոշում է կայացրել։ Դատարանը մերժել է Ադրբեջանին և պարտավորեցրել բացել Լաչինի միջանցքը։

Լուրն անչափ ուրախացրել է հայ հանրությանը։ Սա Հայաստանի համար հաղթանակ է, փոքրիկ, բայց հաղթանակ։ Այս մասին Նանե Իսրայելյանը նշում է, որ ժամեր անց կբացվի Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը։

Հայտնի լրագրոց Նանե Իսրայելյանը մասնավորապես գրել է․ «Ադրբեջանի պահանջը, որ Հայաստանին պետք է պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն», Հաագայի դատարանի կողմից մերժվել է, ավելին՝ առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կբացվի Լաչինի միջանցքը: Միջազգային ատյանին անտեսել Ալիևը չի կարող:

Ռուսական ԿԿԲ-ի այս մի սցենարն էլ ավարտվեց, սպասենք ոխերիմ բարեկամի և ոխերիմ թշնամու հաջորդ խաղին»։

Մեծ հույսով սպասենք Լաչինի բացմանը, ըտանիքների վերամիավորմանը և փոքրիկ, բայց անսահման գեղեցիկ Արցախ  աշխարհի լիարժեք շնչելուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: