Այս ողբերգության մեջ ես նույնպես ունեմ իմ մեղքի բաժինը…Ինչպե՞ս… Սարգիս Գրիգորյան

Ինչպես շատ սրտացավ հայեր ես նույնպես հետևում եմ երկրում կատարվող խմորումներին ու շատ հարցերի պատասխաններ ուզում եմ գտնել՝ վերլուծելով մեր անցած ճանապարհը և պատճառները, ինչից է ծագել, այս կամ այն խնդիրը՝ մասնավորապես FB-ում տիրող շատերի լկտի, անգրագետ ու դաժան պահվածքը…

Այս ողբերգության մեջ ես նույնպես ունեմ իմ մեղքի բաժինը…Ինչպե՞ս…
Ցավոք տասնամյակներով հեռուստադիտողին մատուցել ենք բազմաթիվ ցածրակարգ հեռուստատեսային նախագծեր, որոնք բնականաբար ազդել են մեր վարքի, բարքի ու ճաշակի վրա…Հիմա հնձում ենք այն ինչ ցանել ենք:

Այս համատարած ատելությունը մեղմելու համար կարծում եմ, որ պետական մակարդակով՝ հեռուստատեսությունները պարտավոր են սահմանել հատուկ նշաձող հեռուստադիտողի ճաշակը, ազգայինի գիտակցումը և ցենզուռան ապահովելու համար:
Դրան հասնելու համար համոզված եմ, որ հարկավոր է ստեղծել մրցակցային դաշտ սերիալների արտադրության և հաղորդումների պատրաստման բնագավառում…
Մտքի բազմազանությունը կծնի նոր գաղափարներ, որոնց ընտրությունը կկանգնի լավագույնների վրա…
Վստահ եմ, որ հեռուստատեսությունները չպիտի լինեն արտադրող (կամ գոնե մասամբ), այլ պիտի ապահովեն մրցունակ պայմաններ փրոդաքշնների համար ստեղծելու ճաշակով արտադրանք…
Հ.Գ. Դարն այնպիսին է, որ շատ ծնողներ աշխատանքին հատկացնում են ահռելի ժամանակ և երեխաների դաստիարակությամբ զբաղվում է հեռուստացույցը…

Понравилась статья? Поделиться с друзьями: