Այդ չարաբաստիկ 6 կոճակ դեղերի արդյունքում առաջացած տրոմբան շարժվելով խցանել է թոքս. Հայկուհի Խաչատրյան

Գիտեմ ,որ շատերիդ է անհանգստացնում իմ առողջական վիճակը ։ Դեռ գտնվում եմ վերակենդանացման բաժանմունքում ։ Արդեն հրաժարվել եմ թթվածնից և կարողանում եմ ինքնուրույն շնչել ։

Այդ չարաբաստիկ 6 կոճակ դեղերի արդյունքում առաջացած տրոմբան շարժվելով խցանել է թոքս և կան վնասված օջախներ , բայց ես ամեն ինչ անում եմ , որ շատ շուտ լավանամ ։ Ես Ձեզ հետ միասին դեռ շատ անելիքներ ունեմ ։

Շնորհակալ եմ առողջապահության նախարարությանը պետ պատվերի շրջանակում ինձ բուժելու համար ,բուժ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար , իսկ այ ամենակարևորը չմոռանամ Արտ -Լանչ սննդի ցանցին ինձ ամենահամեղ սնունդը տրամադրելու համար ։

Եթե առողջացմանս դինամիկան այսպես դրական ընթացք ունենա կարծում եմ շուտով դուրս կգրվեմ և ավելի արագ կստացվի բացահայտման գործընթացը ։
Նշեմ նաև ,որ ունեմ շատ լավ փաստաբան , ով ջանք ու եռանդ չի խնայում այս գործում …

Միասին պիտի կտրենք այդ դևի գլուխը այլ ելք չկա …

Понравилась статья? Поделиться с друзьями: