Ամենայն Հայոց Կաթողիկոսը միացել է Araratchallenge-ին՝ Տեսանյութ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միացել է #AraratChallenge մարդասիրական նախաձեռնությանը, որի նպատակն է միջոցներ հավաքել աշխարհի կարիքավոր մարդկանց օգնելու համար:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեր երախտիքի խոսքն է բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, հումանիստներին, ովքեր մեր ժողովրդի պատմության ողբերգական պահին եղել են մեր կողքին, սատարել ու օգնել են, որպեսզի մեր ժողովրդի զավակները վերադառնան իրենց առօրյա կյանքին», — իր տեսաուղերձում ասել է հոգևոր առաջնորդը:
Գարեգին Բ-ն հիշեցրել է, որ Արարատ լեռը փրկության լեռ է դարձել ողջ մարդկության համար՝ հավելելով, որ ցեղասպանություն ապրելով ՝ այսօր հայ ժողովուրդը գործարկում է #AraratChallenge համաշխարհային շարժումը ՝ կոչ անելով աշխարհին օգնել բոլոր այն ժողովուրդներին, որոնք այժմ «ցավ, տառապանք եւ տագնապ են տածում»:
#AraratChallenge քրաուդֆանդինգային արշավի նպատակն է միջոցներ հավաքել աշխարհի այն մարդկանց համար, ովքեր հիմնական մարդասիրական օգնության եւ աջակցման կարիք ունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: