«Աղքատությունը ձեր ուղեղներում է» ֆրազից հետո սա Նիկոլի առաջին մեծ կիկսն է, իր ընտրազանգվածի հետ շփումներում․․․

Կարեն Քոչարյանը համացանցային տիրույթում մեծ ակտիվություն է ապահովում և իր լսարանի հետ կիսվում մտքերով, որոնք մեր երկրում ակտուալ են։

Հաղորդավարը հիմնականում քաղաքական բնույթի գրառումեր է ներկայացնում, որոնց մեկնաբանությունների հատվածում նրա հետևորդները, ընկերները քննարկումներ են ծավալում։

Այս անգամ Կարեն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ասուլիսից եզրահանգումներ է կատարել և կարճ գրառմամբ այն մատուցել իր լսարանին։ Հաղորդավարը մասնավորապես գրել է․ «Նիկոլն այսօր մեծ կիկս թողեց: Հիմա ԺԵԽՆ ինքն իրեն հարց է տալու.«Ինչո՞ւ Պապիկյանը, Միրզոյանը և էլի 24 998 հպարտ քաղաքացի տուն գնելու համար բյուջեյից փող է ստացել, իսկ ինքը չի ստացել»:

Փաստորեն վեց հարյուր ութսուն հազար վեց հարյուր հիսունհինգ հազարը «քցվել» է «վարչապետ ջանի» կողմից: «Աղքատությունը ձեր ուղեղներում է» ֆրազից հետո սա Նիկոլի առաջին մեծ կիկսն է, իր ընտրազանգվածի հետ շփումներում:

Սպասեք զարգացումների»։ Մեկնաբանություններում հաղորդավարին առաջարկել են միանգամից գրել նաև պատասխանը, քանզի նրանք հարցն արդեն կսկսեն ձևակերպել։

Понравилась статья? Поделиться с друзьями: