Womens club-ի երկար սպասված նոր անոնսը

Ահա և եկավ կանանց ակումբի նոր անոնսը,որին Շանթ-ի հեռուստադիտողները սպասում էին։

Թվով 60-րդ հաղորդումը կլինի շաբաթ օրը։ Երկար,կորոնավիրուսյան դադարից հետո ակումբը վերսկսում է իր հաղորդումները առանց Սիունի,որովհետև նա մայրացել է ու Մաշայի և Արենայի,որոնք երկրում չեն։

Անոնսից հասկանալի է դառնում,այդ եթերի թեման ինքնամեկուսացումն է ու դրա հետ կապված ծիծաղելի դեպքերը։ Շատերին է այս թեման տալու ստեղծագործելու իդեաներ,որովհետև սա մի բան էր,որի հետ դեռ չէինք բախվել։ Կանանց ակումբի ամենասկանդալային Մորտոն կրկին իր ժանրի մեջ է,բաց հագուստով,տիկնիկային կերպարով։ Լուիզան ու Չարենցը նաև հանդիսատեսի դեր են կատարում,քանի որ հանդիսատես չկա։

Բոլոր հերոսները պլաստմասե դիմակներով են,որովհետև այլ կերպ նկարահանում չի կարող լինել; Մի խոսքով հարմարվել են պայմաններին կորոնավիրուսյան։ Արդյո՞ք այս անգամ ևս ռեյտինգներ կունենա կանանց ակումբը թե ոչ,ցույց կտա ժամանակը,բայց հիմնական դերասանների լինելիությունը կարևոր է ակումբի համար,որովհետև հենց նրանք են դարձել կորիզը նախագծի։

Գուցե հիմա,երբ ամեն տեղ լարվածք է ու անհանգստություն,նման նախագիծը թեթևություն բերի։

Понравилась статья? Поделиться с друзьями: