Women’s Club-ի մասնակից Մաշայի հետևորդները նրան առողջություն էին մաղթում. տեսանյութ

Women’s Club-ի մասնակից, դերասանուհի Զառա  Սահակյանը վերջերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքը և նախագծի մյուս մասնակից Մարիա Մաթևոսյանը, նույն ինքը՝ Մաշան, երգում են ռուսական էստրադայից մի երգ, տեսանյութում երևում է նաև նախագծի ամենաակտիվ մասնակիցներից մեկը ՝ սկանդալային Լիլի Մորտոն:

Ինստագրամյան իր էջում Զառան Մաշային ու նրա հարազատներին շուտափույթ ապաքինում է մաղթել ՝ հավելելով , որ սիրում է նրան: Այս գրառումից հետո առաջին միտքը , որ անցել է հետևորդների գլխով այն էր, որ Մաշան ու իր ընտանիքը ևս վարակվել են Կորոնավիրուսով:

Ավելի ուշ պարզվել է, որ Մաշայի և նրա ընտանիքի անդամների մոտ թագակիր վիրուսը չի հաստատվել: Մաշան իր բախտակից շատ հայրենակիցների պես այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում է և չի կարողանում վերադառնալ:

Women’s Club նախագիծն այսօր ամենապահանջված նախագծերից է, որի մասնակիցներից յուրաքանչյուրն իր դերով ու մասնակցությամբ լրացնում է խմբի ակտիվությունը, Մաշայի և Զառայի կերպարները լարված հարաբերություններ ունեն նախագծում , սակայն միայն նախագծում, ինստագրամյան իրականությունը փաստում է նրանց ջերմ հարաբերությունների մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!