Oքսի Ավդալյանն ազգի թշնամի․ Շուշան Պետրոսյան

Շուշան Պետրոսյանն օրերս մի հաղորդման հյուրն եղել, որտեղ ըստ հաղորդման կանոնների՝ հյուրընկալվում են երկու տարբեր ժամանակների արտիստներ և տալիս իրենց գնահատականները ժամանակակից երգերի վերաբերյալ։

Այս անգամ հաղորդման հյուրերը եղել են Շուշան Պետրոսյանը և Անահիտ Հակոբյանը։ Երգչուհիները Արտակ Հայրապետյանի հյուրերն են եղել։

Զրույցը բավականին հետաքրքիր և նույնիսկ ինտրիգային է ստացվել։ Շուշան Պետրոսյանը բավակնին սուր գնահատակներ է տվել և քննադատաբար մոտեցել նոր ստեղծագործություններին։ Հատկապես սուր են եղել քննարկումները երիտասարդ երգչուհի Օքսի Ավդալյանի վերաբերյալ։ Շուշան Պետրոսյանը նրան նույնիսկ ազգի թշնամի է անվանել։

Օքսի Ավդալյանը պատասխան մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Շուշանը նաև նշել է, որ իր քննադատությունների վերաբերյալ շատերը կարծիք են հայտնում, թե վերջինս նախանձությունից դրդված է նման կարծիք հայտնում, սակայն ըստ Շուշանի՝ դա այդպես չէ և քննադատությանը պետք է նորմալ մոտենալ։

Հաղորդման ուշագրավ հատվածներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!