Անահիտ Մուտաֆյանը սոցիալական հարթակներում ակտիվ է և առաջին անգամ չէ, որ քննադատական խոսքով է հանդես գալիս։
Նա ընդդիամդիր քաղաքական հայացքներ ունր և հաճախ է նշում, որ իշխանավորների սխալ, անարդար գործունեությունը մշտապես բարձրաձայնելու է, և այդ ամենը կատարում է իր հայրենիքի համար, քանզի անսահման սիրում է իր հայրնեիքը և միշտ կանգնելու է հայրնեիքի ու հայրենասեր հայրենակիցների կողքին։
Այս անգամ դերասանուհին արխիվային մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարբեր դրվագներ և կադրեր են հավաքագրված։ Դրվագներում Փաշինյանի հավաքներն են, նրա կողմից կատարված տարբեր հայտարարություններ։
Տեսանյութին կից Անահիտ Մուտաֆյանը գրել է․ «Բարի լույս: Oրը սկսենք վտանգի պահին բոլորին գցող և նապաստակից ավելի արագ փախչող, բայց ուրիշներին արագ քայլի պատճառով փախուստի մեջ մեղադրող քաղաքական ուժի ղեկավարով։
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Մեր քայլելը քո թռնելուն վնաս չէ, վնաս չէ….»։