«Oդային» քաղցրավենիք․ առանց կաթի պատրաստված նրբահամ փքաբլիթներ

Այս «օդային» քաղցրավեինքը սիրում են ոչ միայն երեխաները, այլև դրանից դժվարությամբ են հրաժարվում նաև մեծերը։ Պատրաստե՛ք համեղ փքաբլիթներ, մանավանդ, որ դա այնքան էլ դժվար չէ։

Բաղադրիչներ՝

500գ․ ալյուր,

50 մ/գ կարագ,

4 ճ/գ շաքարավազ,

1 փաթեթ վանիլային շաքար,

25գ․ թթխմոր,

200 մ/լ ջուր,

աղ,

շաքարի պուդրա։

Թթխմորները լուծել 3 ճ/գ տաք ջրում։ Հավելել մեկ թ/գ շաքարավազ և լավ խառնել։

 

Ալյուրը լցնել առանձին տարայում։ Հավելել շաքարավազ, աղ և վանիլային շաքար։ Հավելել նաև ջուրը, կարագ և լուծված թթխմորները։ Խառնել այնքան, որ միատարր զանգված ստացվի։

Ստացված խմորը գրտնակել՝ բարակ շերտի վերածելով։ Բաժակի միջոցով դրանից կլորակներ կտրել։

Փքաբլիթները տապակել կարագով տապակայում՝ մինչև շագանակագույն դառնալը։ Պատրաստի փքաբլիթի վրա շաղ տալ շաքարի պուդրան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!