iPhone-ով լուսանկարված լավագույն լուսանկարները

Նյու Յորքում հայտարարել են iPhone Photography Awards մրցույթի հաղթողներին։ Այս տարի շուրջ 140 երկրից լուսանկարիչներ են ներկայացել մրցանակաբաշխությանը՝ ներկայացնելով իրենց աշխատանքները։

Հաղթող լուսանկարներն ընտրվել են ըստ 18 կատեգորիայի՝ ճարտարապետություն, երեխաներ, կենդանիներ, բնություն, մարդիկ, ճամփորդություն։ Աշխատանքներն արվել են iPhone-ների տարբեր մոդելներով՝ iPhone 6-ով և iPhone SE-ով, ինչպես նաև iPhone XR-ով և iPhone XS Max-ով։

Տարվա լուսանկարիչներ են ճանաչվել 4 մարդ։ Գլխավոր մրցանակին արժանացել է իտալուհի Գաբրիելա Չիգլիանոն՝ «Ավագ քույրը» աշխատանքի համար։

Առաջին տեղը զբաղեցրել է Դիոգո Լագեն՝ Պորտուգալիայից, երկրորդը՝ ռուս Յուլիա Իբրաևան։ Առաջատարների եռյակը եզրափակել է Պենդ Հաոն՝ Չինաստանից։

«Երեխաներ» անվանակարգում ռուսաստանցի Կիրիլ Վոինովսկին արժանացել է երկրորդ տեղին։ Իսկ Ելենա Բոլշակովան երրորդն է՝ Still Life անվանակարգում։

Понравилась статья? Поделиться с друзьями: