Gucci-ի հայ մոդելը ընդգրկվել է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց ցուցակում

արմինե

Արմինե Հարությունյանի անունը հայտնի դարձավ հոկտեմբեր ամսին,երբ պարզվեց,որ հայուհին, առաջին անգամ հայ մոդելինգի պատմության մեջ,մասնակցել է Գուչիի ցուցադրությանը։ Հասրակության մեծ մասը տեսնելով Արմինեի ոչ ստանդարտ արտաքինը,անմիջապես սկսեցին քննադատել աղջկան և մեղադրել Gucci-ին,որ ընտրել է ոչ այնքան գեղեցիկ մոդելի։

Արմինե

Աշխարհում վաղուց կոտրվում են բոլոր ծանր կարծրատիպերը։ Գեղեցկությունը սուբյեկտիվ է և չի կարելի մշակել քառակուսի սահմաններ ու պատկերացումներ։ Ստանդարտները այլևս հետաքրքիր չեն մեծ մոդելային ընկերություններին։ Տգեղ և գեղեցիկ հասկացությունները պետք է ընկալել որպես սուբյեկտիվ իրականություն և ընդունել,որ մարդիկ տարբեր են,և այդ տարբերությունն է հենց գեղեցիկ։

արմինե

Արմինեն գրավեց աշխարհին իր յուրօրինակ,չհանդիպող արտաքին տեսքով,որը վեր է քան գեղեցկությունը կամ տգեղությունը,այն այլ չափորոշիչներով է պետք ուսումնասիրել։Վերջերս Արմինեն ևս մեկ հաղթանակ տարավ,երբ խոշոր պարբերականը նրան ընդգրկեց աշխարհի ամենահմայիչ ու սեքսուալ կանանց ցուցակում։

արմինե

Աշխարհը հետաքրքրված է մեր աղջկանով,իսկ մենք կրկին ու կրկին քննադատում և հաճախ վիրավորում ենք մի մարդու,ով ներկայացնում է մեր փոքր երկիրը։ Արմինեն զուսպ ու հավասարակշռված անձնավորություն է, և դա օգնում է իրեն չնեղանալ ու չվիրավորվել,երբեմն շատ տգեղ մեկնաբանություններից։

Понравилась статья? Поделиться с друзьями: