COVID 19 լուսանկարներում

Թայլանդում բուժքույրերը բավականին հնարամիտ են.նրանք  հիվանդանոցներում նորածիններին  հագցնում են պաշտպանիչ  դիմակներ,որ փոքրիկներին զերծ պահեն կորոնավիրուսից:

Կորոնավիրուսը կանխելու նպատակով Հնդկաստանում մոտոցիկլիստների համար ստեղծել են ախտահանման միջանցք:

Բանկոկի  ծայրամասում մոտ 1500 անտուն շների համար նախատեսված կացարան կա, որտեղ կերակրում են կենդանիներին: Շները  գտնվել են քաղաքի տարբեր անկյուններից և պահվում են այս կացարանում: Նրանք փրկվել են բառից բուն իմաստով: Սակայն կորոնավիրուսի տարածման արդյունքում  տնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսավորումը կտրուկ կրճատվեց …

Էկվադորի հենց փողոցի մեջտեղում դրված է դի՝փաթաթված պլաստիկով  և ծածկված ստվարաթղթով: 17 միլիոն բնակչություն ունեցող Էկվադորում հաստատվել է ավելի քան 3500  կորոնավիրուսով վարակակիրների դեպք, ինչը դարձնում է տարածաշրջանի  ամենավատ երկրներից մեկը՝ վիրուսի տարածվածության տեսանկյունից: Մահացածների մարմինները իրենց բնակարաններում են,  քանի որ մորգերում և հիվանդանոցներում տեղ չկա:

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում հասարակական կազմակերպությունը ախտահանում է փողոցները, որպեսզի զսպի վիրուսի տարածումը:

Ուհանում աշխատակիցները գործարանում գործում են պաշտպանիչ դիմակներով: Չինաստանը կորոնավիրուսի բռնկման կենտրոնն է:

Պաղեստինցի  հարսն ու փեսան իրենց ամուսնական մատատիներն են ցույց տալիս՝ դիմակներով և ձեռնոցներով , որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:

Մոտ 24 միլիոն մարդ դիտել է Ելիզավետա II պատգամը հեռուստահաղորդման ժամանակ,որտեղ նա  խոսում էր կորոնավիրուսի տարածման թեմայով : Նա գովում է հանրային առողջապահական ծառայություններին և ընդգծում յուրաքանչյուր մարդու կարևորությունը այս գործընթացի մեջ: Ելիզավետան կոչ արեց մնալ տանը և խոստացավ .«Կհանդիպենք կրկին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!