Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը կազմել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկը, որում ընդգրկել է նաև հայկական լավաշը, որը խորհրդանշում է առատությունն ու բարեկեցությունը։
Հրապարակման հեղինակը նշում է, որ»հայկական լավաշը ցորենի ալյուրից 30 վայրկյանում վերածվում է տոնիրի ներսում շագանակագույն փուչիկների»:
«Լավաշի պատրաստման գործընթացը պահանջում է ընկերների մասնակցությունը։ Այս ավանդական հացի թխման ժամանակ մի խումբ կանայք են պատրաստում՝ գրդնակում և ձգում խմորը բարձիկի վրա, որը լցված է խոտով կամ բրդով: Փորձառու ձեռքեր են պահանջվում, որպեսզի հսկայական թերթերը փաթաթվեն կոնաձև կավե վառարանների ներսում, որտեղ դրանք արագ թխվում են բարձր ջերմաստիճանում», — գրում է հեղինակը։
Նշվում է նաև, որ լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Լավաշի պատրաստման գերազանց համային հատկանիշների և թեթևության պատճառով դեռևս հնագույն ժամանակներից հայտնի է դարձել ողջ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Իրանում և Կովկասում։
Հայաստանի շատ շրջաններում պահպանվել է հին սովորույթ ՝ թխել լավաշ ՝ 3-4 ամսվա համար։ Լավաշը, նախապես չորացնելով, պահում են: Օգտագործելուց առաջ խոնավեցնում են ջրով եւ կես ժամ փաթաթում սրբիչի մեջ, որից հետո լավաշը կրկին դառնում է փափուկ եւ պատրաստ է օգտագործման համար:
Մի շարք աղբյուրներ լավաշը նկարագրում են որպես հայկական ծագում ունեցող ուտեստ: Այսպես, սննդի մասնագետ Սերժիո Սերնա-Սալդիվարը կարծում է, որ լավաշը հին հայկական ծագում ունի։ Հայաստանում լավաշի տարածվածության մասին հնագույն ժամանակներից խոսում են հնագետների հայտնաբերած տոներներն ու լավաշի մնացորդները։ Վառված լավաշի նման կտորներից մեկը հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին հայկական միջնադարյան մայրաքաղաք Անիում (Գագկաշեն եկեղեցուց ոչ հեռու) ռուս հնագիտական ընկերության կողմից քաղաքի պեղումների ժամանակ։
National Geographic ամսագրի ռուսական տարբերակն իր կայքում հոդված է հրապարակել հայկական խոհանոցի մասին ՝ պատմելով ավանդական ուտեստների մասին, որոնք Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է փորձի: