«Դեր Ձոր» երգը Those girlz խմբի կատարմամբ․ տեսանյութ

Тhose girlz խումբն քավեր հոլովակ է ներկայացրել Սիրուշոյի «Դեր- Ձոր» երգի վրա։ Երգն Սիրուշոն է գրել։ Նկարվել էր ԱՄՆ-ում։ Սիրուշոն հաղորդում էր նաև սկսել, որտեղ պատմում էր այդ հոլովակի նկարահանման մասին։

Անգլերեն ու արևմտահայերեն է երգը։ Тhose girlz-ի աղջիկները թե ո՞ր համայնքից են, չկա տեղեկություն, սակայն երևում է, որ սփյուռքից են։ Ու այս երգը այս օրերին պատահական չեն որոշել քավեր անել։ Անկեղծորեն, սա դեպք է, երբ քավերը գերազանցում է օրիգինալն ու յուրահատուկ դառնում։ Վերջերս նման բաներ լինում են շատ։ Ֆոլկլորը առավել է ընդգծված, քան Սիրուշոյի հոկովակի դեպքում։

Ֆոլկլորային տրամադրություն է տալիս քանոնը, որով էլ սկսվում է երգը։ Քանոնի հնչերանգն հնչում է հրաշալի ու աննկարագրոլի հայեցի։ Աղջիկներն էլ գեղեցկադեմ ու հայկական են արտաքնով ու աչքերով։

Тhose girlz-ի աղջիկներից սպասում ենք նոր քավերներ, քանզի օրիգինալ են ու հրաշալի են հնչում։

Понравилась статья? Поделиться с друзьями: