Քաղաքագետ, քաղաքական վերլուծաբն Լևոն Շիրինյանը ակտիվ է համացանցում։ Նա գրառումներ է կատարում հայաստանյան քաղաքական անցուդարձի վերաբերյալ և այս կամ այն իրողության մասին հայտնում իր կարծիքը։
Նա նաև հաճախ է իր սոցհարթակում հրապարակում իրեն ուղղված նամակներ, որն էլ յուրօրինակ քննարկումների սկիզբ է դառնում։
Լևոն Շիրինյանը կարծես սատարում է ներկայիս իշխանություններին և նրանց առաջ քաշած գաղափարներն ընդունում։ Նա ակտիվոորեն քննադատում է նաև ընդդիմադիր ուժերին և նրանց համարում դավաճաներ։ Մեկ անգամ չէ, որ քաղաքագետն այդ մասին հայտարարել է իր սոցիալական էջում։
Այս նագամ Լևոն Շիրինյանը մի գրառում է կատարել, որը կարճ է, լակոնիկ, սակայն շատ բան ասող։ Գրառումը կարելի է համարել նաև զգուշացում։
Նա մասնավորապես գրել է․ «Ի դե՛պ. իմացեք, որ հինգերորդ շարասյունը որոշիչ պահին կհարվածի թիկունքից. դա նրա էություն է։ Ֆունկցիան է` տարածել խուճապ, զբաղվել սաբոտաժով/նենգադուլ/, լրտեսությամբ, դիվերսիաներով»։