Սա մեր ո՞ր մեղքի համար, չեմ կարող հարգել կամ ընդունել այս երևույթը հատկապես կարողունակ հայերի դեպքում․․․

Ռուսաստաբնակ հայազգի դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնել է հենց ինքը և մանրամասնել, որ այն  ստացել է ամենաազնիվ ճանապարհով․ հանձնել է անհրաժեշտ փաստաթղթերը, դիմել, սպասել ժամկետներին և ստացել ՀՀ քաղաքացիություն։

Այս իրողությանն անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանը և քննադատաբար վերաբերմունք արտահայտել։ Նա նշում է, որ կան կարողունակ մարդիկ, ովքեր հայրենիքի տեղը հիշում են միայն այն ժամանկ, երբ իրենց տեղը նեղ է։

Քաղաքական վերլուծաբանն այս մասին մասնավորապես գրել է․ «Սա մեր ո՞ր մեղքի համար:

Չեմ կարող հարգել կամ ընդունել այս երևույթը հատկապես կարողունակ հայերի դեպքում, երբ հայրենիքը հիշում են ոչ թե այն ժամանակ, երբ հայրենիքի տեղը նեղ է, այլ երբ իրենց տեղն է նեղ։

Օտար երկրում չարքաշ ապրող հայ մարդու դեպքը այլ է, բայց այ այս կատեգորիայի պարագան մարսելը անհնար է…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: