Ռաֆաելլո 3 բաղադրիչով․ Ռաֆաելլոյի ամենաառողջարար և համեղ տարբերակը

Հաճախ ենք լսում, որ մարդիկ շատ են սիրում Ռաֆայելլո կոնֆետները։ Դրանք իսկապես անչափ նուրբ և համեղ են, ինչպես նաև հիանալիորեն համադրվում են սուրճի հետ։

Առաջարկում ենք պատրաստել այս սիրված կոնֆետները սեփական ձեռքերով և համտեսել որքան սիրտը կուզի։

Նախապատրաստեք հետևյալ մթերքները։ Դրանք ընդամենը 3-ն են՝

200 գ կաթնաշոռ կամ ռիկոտտա պանիր

50 գ կոկոսի քերուկ (40 գ զանգվածի մեջ, 10 գ թաթախելու համար)

3 ճ/գ մեղր

20 հ․ նուշ

Մեկ պտղունց վանիլին

Սա Ռաֆաելլոյի ամենաառողջարար և համեղ տարբերակն է, որը վստահաբար կարող եք առաջարկել ձեր բալիկներին։ ՀԱվատացած եղեք՝ այն հավանում են բոլորը։

Պատրաստման համար անհրաժեշտ կլինի բաղադրամասերը միախառնել, ձեռքերի օգնությամբ ստանալ փոքրիկ գնդեր, որի մեջ պետք է խրել նուշը, ապա սպիտակ գնդկները թաթախել կոկոսի քերուկի մեջ։ Մատուցեք այս գեղեցիկ, հրաշալի կոնֆետները ձեր հյուրերին և կլսեք միայն գովեստի, հիացմունքի խոսքեր։

Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։ Պատրաստման բարի ընթացք և բարի վայելում ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!