Տարեց հասակում լեռներ մագլցելու շուրջ շատերը չեն մտածի։ Բայց ոմանք մտածում են և մտածածը կյանքի կոչում։
Այդպիսի նախասիրությունները տարիքի հետ կապ չունեն․ զուտ ցնակության խնդիր է։
89-ամյա թոշակառու կինը համաշխարհային ռեկորդակիր է դարձել՝ նվաճելով աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Կիլիմանջարոն։
Դրանից առաջ ևս կինը ռեկորդակրի կոչմանն է արժանացել։ Բայց իմանալով, որ կոչումը խլել են (մեկ ուրիշ կին ևս մագլցել էր այդ գագաթը) նա երկրորդ անգամ է բարձրացել լեռը՝ կրկնակի ռեկորդակիր դառնալով։
Կինն ասել է, որ մինչև լեռը բարձրանալը ընկել է։ Նա շատ է տխրել և մտահոգվել։
«Մեջքս ուժեղ ցավում էր, և չէի կարողանում խորը շնչել»,-պատմել է թոշակառու կինը։
Նա նշել է, որ ինքը վախենում էր՝ վնասվածքի պատճառով չի կարողանա շրջանցել մրցակցուհու ռեկորդը, բայց ամեն ինչ ստացվեց։
Աֆրիկա ուղևորությունը և լեռը մագլցելը 9 օր է տևել։