800 գրամանոց նորածինը հաղթեց COVID 19-ին

Իրանի Յազդ քաղաքում  Շահիդ Սադուղիի բժշկական համալսարանի Բժշկական գիտությունների գծով փոխնախագահը տեղեկացրեց, որ 800 գրամ երեխան կարողացել է հաղթել նոր կորոնավիրուսին:

Տեղեկացրել են նաև, որ մոտ քառասուն օր առաջ երեխան ծնվել է կորոնավիրուսով վարակված մորից:

Տվյալ պաշտոնյան ասաց՝ որպես բժիշկ ՝ ես ուրախ եմ, որ Արսալան Ազիզը և նրա մայրը ապաքինվել են Կորոնայից:

Այսօրվա դրությամբ Պարսկաստանում կա  90481 վարակակիր, 69687 ապաքինված, 5710 մահ: Պարսկաստանում  կարանտինյան դրությունը պահվում է այն քաղաքներում,որտեղ վիրուսի տարածվածությունը շատ է: Երկրի տնտեսական ծանր դրության պատճառով շաբաթ օրվանից մնացյալ քաղաքներում աշխատանքային է արդեն: Քանի որ սկսվել է պարսիկների ծոմի շրջանը՝կապված Ռամադանի հետ, վերաբացվել են իրենց մզկիթները,որ տեղացիները կարողանան իրենց աղոթքն անել,  որն էլ բողոքի ալիք է առաջացրել բժիշկների, առողջապահության մասնագետների մոտ:

Տեղեկացնենք ,որ Հայաստանի Հանրապետությունում դեռ պահվում է կարանտինյան իրավիճակը, այս պահի դրությամբ 1808 դեպք ունենք,որոնցից 848՝ առողջացած, 29 ՝ մահվան ելքով,  բուժվում է 931 պացիենտ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: