Կորոնավիրուսից խուսափելու առաջին պայմանը այլ մարդկանցից որոշակի հեռավորություն պահպանելն է , այդ առումով վտանգի տակ են նաև մեծ արտադրամասում աշխատողները, որոնց վարակվելու հավանականությունը, թերևս, ավելի մեծ է:
Տավուշի մարզի Բերդի արտադրամասում պահպանվում են բոլոր նախանշված կանոնները , սակայն արդեն 80 հոգու դեպքում հաստատվել է վարակը: Բարեբախտաբար դեպքեր չեն գրանցվել դիմակի արտադրամասում , աշխատակիցները բոլորը թեստ են հանձնել, արդյունքը բացասական է, ուստի դիմակների արտադրությունը շարունակվում է :
Չի գործում, սակայն, արտադրամասի ձեռնոց արտադրող մասը: Արտադրամասի գործադիր տնօերնի հավատմամբ բոլոր ութսուն վարակվածների մոտ վիրուսը դրսևորվում է թեթև ձևով , նրանք նույնիս բարձր ջերմություն չունեն:
Արտադրամասի տնօրենն իր հարցազրույցներից մեկում նշել էր պետության աջակցության մասին . ընկերությունն ամբողջությամբ ազատված է շահութահարկից, ինչն ավելի է արդյունավետ է դարձնում իրենց աշխատանքը : Այս օրերին արտադրամասի դերն ավելի է մեծացել և տնօրենը լիահույս է , որ իրավիճակի բարելավմամբ պայմանավորված շուտով մյուս արտադրամասերը ևս կսկսեն աշխատանքները: Սահմանամերձ համայնքներում այսպիսի արտադրամասերի գործունեության դերը շատ մեծ է ՝ նաև աշխատատեղերի ստեղծման առումով: