Ալիկի և Արայի հուզիչ երգը եղբոր մասին

Ալիկի ու Արայի սպոնտան, անկաշկանդ ավտոքավերը շատ հրաշալի ընդունվեց, բայց եղբայրների տանդեմի մասին նոր իմացանք, ու որ նրանք երգ ունեն, որը կոչվում է ախպեր ունեմ։

Հոլովակում երկու եղբայրներ են` ապրումներն են ու ընկերությունը։ Ալիկը դաշնամուրի մոտ սկսում է երգել, իսկ դիմացի դաշնամուրի մոտ Արան է միանում ու սկսում են երկձայն կատարել։ Երգը եղբայր ունեցողներին շատ սրտառունչ կթվա, որովհետև ձոն է եղբորը։

Արայի ու Ալիկի բումը երկու շաբաթ է կա՝ սկսվեց իրենց քավեր կատարումից։

Ախպեր ունեմը քովեր չի, իրենց երգն է։ Եղբայրների տանդեմը հետաքրքրել է ունկնդիրներին, նրանք արժանացել են գովասանքների ու արդեն ունեն ֆանատներ, որոնք տեղեկացած են Ալիկի ու Արայի երգերով։

Եղբայրների մասին ինֆո չկա, տեղյակ ենք միայն, որ Ռուսաստանաբնակ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: