8-ամյա Անահիտը պատմում է քաղցկեղը հաղթահարելու և կորոնավիրուսի մասին. անչափ հուզիչ տեսանյութ

Քաղցկեղի բուն էության մասին ամենից լավ կարող են արտահայտվել հենց նրանք, ովքեր հաղթահարել են այն, անցել դրա միջով: Նրանցից մեկն էլ Անահիտ Բալաբեկյանն է, ով վերջերս է հաղթահարել հիվանդությունը՝ արդյունքում որոշելով բժիշկ դառնալ:

Անահիտն այսպես է մեկնաբանում քաղցկեղի էությունը. օրգանիզմում կան լավ բջիջներ, իսկ քաղցկեղը բերում է վատ բջիջներ, որոնք խանգարում են լավ բջիջներին: Ահա այսպիսի մոտեցմամբ էլ Անահիտը հաղթահարել է վատ բջիջներին:

Բուժումից հետո Անահիտը եկել է այն եզրակացության, որ ամենից կարևոր բանը առողջությունն է ու Աստված: Նա զարմանում է հաճախ, թե ինչու են մարդիկ այդքան անփույթ վերաբերվում իրենց առողջությանը:

Այժմ Անահիտը մուլտեր է նայում, չի սիրում թերթեր կարդալ կամ հեռուստացույցով լուրերի հետևել, քանզի ամեն ինչ կորոնավիրուսի մասին է:

Անահիտն իր տարիքին անհամապատսախան խորը ու խելացի դատողություններ է արտահայտում, որոնց կարող եք հետևել կցված տեսանյութում, որը հրապարակել է Ա. Մուրադյանը:

8 ամյա Անահիտը հաղթահարել է քաղցկեղը և այսօր հարցազրույցի է եկել 🙂 Անահիտը խոսում է կորոնավիրուսի, առողջապահության, քաղաքականության և այլ կարևորագույն հարցերի մասին․․․Լսեք «դաժան» հիվանդությունը հաղթած 8 ամյա Աղջնակին !!!

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Четверг, 7 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!