72 տարեկանում Սոֆի Լորենը մոլորակի ամենագեղեցիկ կին է ճանաչվել

Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը լույս աշխարհ է եկել 1934-ին, Հռոմում։ Գեղեցկուհի իտալուհին «Օսկար»-ի կրկնակի մրցանակակիր է։ Նա նաև հինգ «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել։

Ապագա դերասանուհին մեծացել է Պիցցուոլի քաղաքում։ Ծայրաղքատության պատճառով տանը նույնիսկ մահճակալ չի եղել։

14-ամյա Սոֆին հաղթում է գեղեցկության մրցույթում։ 1950-ին մասնակցելով «Միսս Իտալիա» մրցույթին՝ ստանում է «Միսս նրբագեղություն» տիտղոսը։

Սոֆին ապագա ամուսնուն հանդիպել է, երբ 16 տարեկան էր։ Կարլո Պոնտին գեղեցկուհուց 22 տարով ավելի տարեց էր և ամուսնացած։ Սակայն Պոնտին ամուսնալուծվում է և ամուսնանում Սոֆիի հետ։

Հենց նրա օգնությամբ է ապագա դերասանուհին կինոաշխարհում կատարում առաջին քայլերը։ Սոֆիին նկարահանել չէին ցանկանում՝ ասելով, որ մեծ քիթ ունի, իսկ նուրբ դիմագծերը բացակայում են։ Բացի այդ, նկարներում հմայիչ տեսք չունի։

Սակայն ի հեճուկս բոլորի 2006-ին 72 տարեկանում Սոֆի Լորենը մոլորակի ամենագեղեցիկ կին է ճանաչվել։

Նա առնվազն 100 ֆիլմերում է նկարահանվել։

Իտալերենից զատ, Սոֆի Լորենը տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։

Понравилась статья? Поделиться с друзьями: