Դերասան Էդգար Իգիթյանը շարունակում է աշխատանքային իր ակտիվությունը․ նա այս շրջանում հանդես է գալիս նոր հեռուստասերիալում, ինչի առիթով նրա երկրպագուներն անչափ ուրախ են։
Հեռուստադիտողին հաճելի է դերասանին կրկին տեսնել էկրաններին։ Էդգարն ամուսնացած է և արդեն հայրիկ է։ Նրա որդին՝ Լեոնը, երկու տարեկան է։
Օրերս դերասանի ընտանիքում տոն էր։ Էդգարը և կինը նշել են իրենց ամուսնության յոթ տարին։ Այդ առիթով դերասանի կինը՝ Լուսինեն, սիրառատ և անչափ ջերմ հրապարակում է կատարել և այդ մասին տեղեկացրել հետևորդներին։
Օգտատերերը սկսել են հետաքրքվել, թե ինչպես է զույգը ծանոթացել։ Լուսինեն անկեղծ է եղել և հայտնել, որ Էդգարի հետ ծանոթացել են համացանցում։ Էդգարը Լուսինեի նկարը տեսել է ֆիթնես էջում։ Լուսինեն հայտնել է, որ այդ տարիներին կին մարզիչները շատ քիչ էին։
Էդգարը առաջինն է գրել Լուսինեին, իսկ Լուսինեն հիշում է, որ շատ գեղեցիկ նամակ էր գրել, որն էլ ստիպեց նրան պատասխանել։ Այս մասին մանրամասն դիտեք վարը։