6 բաներ, որոնք միշտ մանիպուլյատորներն են անում (եւ ինչպես դիմակայել նրանց)

Շահարկել նշանակում է մարդուն դրդել կատարելու իր կամքը ՝ օգուտ ստանալու նպատակով։ Մարդը անգիտակցաբար մանիպուլյացիայի է ենթարկում վաղ տարիքից։

Արդեն երեխա ժամանակ կարող են օգտագործել պարզունակ մանիպուլյացիա տեխնիկան իրենց ծնողներից ստանալու համար այն, ինչ են ուզում:

Իհարկե, մանիպուլյատորներից հետ ավելի լավ է ընդհանրապես հեռում մնալ և գործ չունենալ։ Բայց եթե մանիպուլյատորը աշխատավորի կամ սոցիալական կոլեկտիվի անդամ է, այդպիսի մարդուց խուսափելն հնարավոր չէ։

Զգացմունքային մանիպուլյատորի շատ հեշտ է բացահայտել, եթե դուք գիտեք, թե ինչ պետք է դիտարկել: Մանիպուլյատորները հաճույք են ստանում վերահսկելով ձեզ և ազդելով ձեր տրամադրության վրա: Եվ այսպես, որոշ անբարեխիղճ անձինք դա անում են շատ պրոֆեսիոնալ: Զգացմունքային մանիպուլյատորները կարող են ոչնչացնել ձեր կյանքը բոլոր առումներով: Հետեւաբար, շատ կարեւոր է կարողանալ ճանաչել դրանք։

Հասկանալու համար, որ ձեր առջեւ մանիպուլյատոր է, վերլուծեք նրա վարքագիծը:

1) Միշտ պնդում են սեփական կարծիքը:

Նրանք, որպես կանոն, շատ բաց են խոսում այն մասին, որ իրենց մոտեցումը կոնկրետ խնդրի կամ իրավիճակի միակ լուծումն է, որը կաշխատի, եւ բոլորը պետք է ենթարկվեն:

2) Նվաստացնում են ուրիշներին:

Մանիպուլյատորները կանեն ամեն ինչ, որպեսզի դուք զգաք ձեզ անարժան իրենց ուշադրության եւ սիրո հարցում: Նրանք վստահեցնում են, որ դուք արժանի չեք, վատն եք, մեղավոր եք բոլոր մեղքերում:

3) Բոլորը մեղավոր են:

Գազլայթինգը հոգեբանական բռնության ձեւ է, որի գլխավոր խնդիրն է ստիպել մարդուն կասկածել շրջակա իրականության ընկալման համարժեքության հարցում: Հենց սա է մանիպուլյատորների սիրելի գործիքը։ Զգացմունքային մանիպուլյատորները օգտագործում են զգացմունքները, նույնիսկ չնչին մեղքը իրենց նպատակներին հասնելու համար: Եթե անեք նույնիսկ շատ աննկատ սծալ, նրանք կստիպեն ձեզ մեղավոր զգալ։

4) Խաղում են ուրիշի հույզերի վրա:

Մանիպուլյատորները սիրում են, որ մյուսները իրենց անկաշկանդ զգան, կիսվեն իրենց հետ և հետո օգտագործում են ամեն մի ինֆորմացիան զոհի դեմ:

5) Չեն լսում:

Մանիպուլյատորները շատ արագ են վերջացնում զրույցը եւ թույլ չեն տալիս որեւէ մեկին ասել վերջին խոսքը: Նրանք վախենում են, որ խոսակցության ժամանակ ինչ-որ բան դուրս կգա վերահսկողությունից։

6) Նրանց բառերը ու գործողությունները իրար չեն համընկնում:

Ավելի լավ միջոցը իմանալու համար, թե արդյոք որեւէ մեկը փորձում է շահարկել, այն է, որ պետք է հետեւել իր գործողություններին: Եթե մարդիկ ասում են մի բան, բայց անում են մեկ այլ բան, հավատարիմ չեն իրենց խոսքին: Զգացմունքային մանիպուլյատորը կասի ձեզ այն, ինչ ուզում եք լսել: Սակայն նրանց արարքները բոլորովին այլ ճանապարհով կշարունակվեն:

Ահա խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այն մարդկանց, ովքեր շահարկում են:

Զգուշացեք նրանցից: Ոչ միայն ֆիզիկական, այլեւ էմոցիոնալ առումով: Սահմանեք հոգեկան պատնեշներ եւ թույլ մի տվեք, որ մանիպուլյատորները ներխուժեն ձեր հոգու մեջ: Խուսափեք մեղքի զգացումից: Հիշեք, միայն դուք կարող եք հաստատ իմանալ կամ որոշել, մեղավոր եք, թե չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями: