Նազենի Հովհաննիսյանը Թունիսի ծովափից լուսանկար էր օրեր առաջ տեղադրել, իսկ օգտատերերից մեկը մեկնաբանություններում այսպես էր արձագանքել․ «Երանի Սևանա լճի ափին թուրիստաբէր տէղէր կարուցվի»։
Այս մեկնաբանությունը վրդովեցրել է Նազենիին։ Նա այսպես է պատասխանել․ «39 տարի Սևանի ափին հանգստանում եմ, պատմում, նկարվում, գոռում, հետո լացում, երբ ամենակարևոր մասերն արդեն վտшնգավոր են դառնում, հետո էլի ուժ գտնում, ու ապրում Հայաստանով։ 6 օր ծով գնա՞լս ձեր աչքը ծակեց։
Իսկ դուք Հայաստանի ո՞ր մասում եք լինում, իմ չափ ճանաչու՞մ եք Երկիրը, իմ չափ զբոսաշրջի՞կ եք տարել, համոզել, որ գան Հայաստան, իմ չափ ամեն քարութուփ ձեր աչքով տեսե՞լ եք, նկարե՝լ եք, պատմե՞լ եք, ինչու՞ է ձեզ թվում, որ անգործ ենք Հայաստանում, որ ամեն միտք ու գոյ չի ուղղված Հայաստանի համար:
Հ.Գ. Սա ընդամենը կարճ հանգիստ էր, ծովում եմ միայն բուժվում ցավերիցս, ու կներեք, որ թույլտվություն չեմ հարցրել)։ Իսկ Սևանն ու մնացած Վայրերը հավերժական են իմ կյանքում, ոչ թե ժամանակավոր՝ ինչպես ոմանց մոտ։ Հուսով եմ ձեր հորդորին հետևում եք ու Սևան եք գնում՝ հանգստանալու»։