6 քաղցրավենիք 6 երկրներից

ԱՄՆ-ից Ձեզ ենք ներկայացնում հետևյալ քաղցրավենիքը.

Վերցնել  2 հատ խնձոր, կեղևահան անել և կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 75 գրամ շականակագույն շաքարավազ, 2 ճաշի գդալ աղացած դարչին,100 մլ ջուր և եփել այնքան , որ կարողանաք մանրացնել մինչև համասեռ մասսա ստանալը: Ջեռոցամանի մեջ տեղադրել նախորոք պատրաստված խմորը և վրան ավելացնել խնձորի մասսան: Բաժանել մասերի և վրան ձու քսել և ավելացնել շաքարավազ և դարչին, ապա թխել ջեռոցում 10-14 րոպե 180°C ջերմաստիճանում:

Գերմանիայից Ձեզ ենք ներկայացնում հետևյալ քաղցրավենիքը.

95 մլ կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 75 գրամ կարագ, 25 գրամ շաքարավազ, 10 գրամ դրոժ, վանիլին և խառնել մարմանդ կրակի վրա, ապա հանել կրակից թողնել սառչի: Ամանի մեջ լցնել 375 գրամ ալյուր, վրան ավելացնել 2 ձու , մի պտղուց աղ, ավելացնել կաթնային խառնուրդը և հարել, ապա գնդել խմորը և թողնել հանգստանա 45 րոպե: Հանգստանալուց հետո բաժանել մասերի , նորից գնդել և թողնել հանգստանա ևս 20 րոպե, ապա տապակել ձեթի մեջ մինչև կարմրի և հանել թողնել սառչի, որից հետո լցոնել ելակի մուրաբայով և թաթախել նախորոք հալեցրած սպիտակ շոկոլադի մեջ և մնացացծ ձևավորումները և մյուս երկրներից առաջարկվող քաղցրավենիքները կարողեք դիտել տեսահոլովակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!