6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա, երեխան խոսել է․

Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք:

Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

ՀԳ. Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ՝ շատ է սիրում նրան, միշտ կողքին է ) ու կիսաժպտալով ասաց` «Thank you»

Понравилась статья? Поделиться с друзьями: