«58 տարեկան մարդ եմ, իմ կյանքն ինչ․․․»․ գերությունից վերադարձած Արամայիս Տոռոզյանը մանրամասներ է ներկայացրել․ տեսանյութ

Օրերս գերությունից վերադարձած Արամայիս Տոռոզյանը խոսել է և որոշակի մանրամասներ ներկայացրել։ Արամայիսը տեսախցիկի առջև չի ցանկացել խոսել գերության դաժան օրերից։

Միայն պատմել է, որ անչափ կարոտում էր դստերը՝ Լիլիթին, և մտածում, թե ոնց կդիմանա աղջիկը այդ վշտին, եթե ինքը հանկարծ չվերադառնար ընտանիք։ Ինքն իր մասին չի մտածել, ասում է․ «58 տարեկան մարդ եմ, իմ կյանքն ինչ․․․»։

Գերությունից վերադարձող Արամայիսը վերջին պահին է հասկացել, որ Հայաստան է գալիս և դեպի ինքնաթիռ ձգվող սանդուղքները բարձրացել է մեկ շնչով ասես՝ օդով։

Տոռոզյանը գերության մեջ էր հայտնվել եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ։ Այդ ժամանակ մառախուղ էր և նա հաց էր տանում Սև լճի տարածքում գտնվող զինվորների համար։

Այժմ թեև ընտանիքը դեմ է, սակայն Արամայիսը կրկին վերադառնում է իր աշխատանքին և կրկին հաց պետք է հասցնի տղաներին։ Նշում է, որ բանակը չի կարող թողնել․ «Բա մեր բանակաը․․․»։Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: