«540 գրամ ծնված Անդրեյին Վանաձորից տեղափոխեցին Երևան»․ ահա թե ինչ ավարտ ունեցավ այս պատմությւոնը․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը, որ բոլորի կողմից սիրված բժիշկ է, ուշագրավ տեղեկություն է հայտնել։ Համացանցային իր հարթակում նա պատմել է մի դեպքի մասին, թե ինչպես են Վանաձորից նորածին տղային տեղափոխել Երևան։ Բանն այն է, որ փոքրիկը ծնվել էր անհավանական ցածր քաշով։

Նա կշռում էր ընդամենը 540 գ։ Փոքրիկի անունը Անդրեյ է։ Երեխան տեղափոխվել է Երևան, որտեղ 137 օր շարունակ բուժաշխատողները պայքարել են նրա կյանքի համար։

Արմեն Մուրադյանը մասնավորապես գրրել է․ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողները հոկտեմբերի քսանմեկին 540 գ ծնված Անդրեյին Վանաձորից տեղափոխել են Երևան։

Շնորհակալ եմ բոլոր բուժաշխատողներին, ովքեր 137 օր ապրեցին Անդրեյի սրտի զարկերի հետ և ապրեցրեցին ուժեղ կամքով Փոքրիկին․․․ Վստահ եմ՝ ապագայում առողջ և անհաշվելի օրերը Անդրեյին հետապնդելու են»։

Լուսանկարում տղան բավականաչափ կազդուրված է և դժվարությունները հաղթահարած։ Առողջությւոն ենք մաղթում Անդրեյին և երկար տարիների խաղաղ կյանք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!