Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը համցանցային հարթակում ակտիվ է և իր հետևորդների ու ընկերների հետ կիսվում է գրառումներով, որտեղ հիմնականում անդրադառնում է քաղաքականությանը։
Այս անգամ դերասանուհին մի գրառում է կատարել, որտեղ քննադատել է պատգամավորների լրավճարը բարձրացնելու որոշումը և նշել, որ դերասանը վարձատրվում է 67 000 դրամով , թոշակառուն՝ 30 հազար դրամով։
Անահիտը գրել է․ «Ծաղրի վերածված ժողովուրդ։ Եթե ԱԺ պատգամավորին չի բավականացնում 660 000+50 000 դրամը, ապա ինչ՞ ասի դերասանը,
երբ ամսական աշխատավարձը 67 000 դրամ է, ինչ՞ ասի թոշակառուն, որը ամսական ստանում է 30 000 դրամ, այս անմեղսունակ իշխանությունը ձեռք է առնում «սեփական ժողովրդին»։
53% ժող, բա ասում էիք նախկինները թալանում էին ձեզ, բա ասում էիք նիկոլն ասել է ապագա կա ու ընտրում եք, ինչպես 3 տարի առաջ ասաց իրա վիճակ է փոխվելու ու միայն իրա վիճակը փոխվեց, այնպես էլ այսօր ապագան կա իր ու իր թիմի համար, իսկ դու, ժող ջան, ծափ տուր արա»։