«52 տարեկանում կինը ունեցել է իր առաջնեկին` կապուտաչյա այս հրաշքին, ում կոչել են Նոյ-Արարատ»

Բալիկների ծնունդները լցնում և վերաիմաստավորում են ամուսնական զույգերի կյանքը, առօրյան։ Հաճախ բալիկների ծնունդը տարիներով ուշանում է, սակայն իրար սիրող զույգերը չեն կորցնում իրենց հավատը և սպասում են նոր երեխայի լույս աշխարհ գալուն։

 

Տարիների հավատով սպասում է տալիս է իր ցանկալի արդյունքը։ Ահա նոր բալիկի ծնունդով երջանկացել է հայկական ընտանիքներից մեկը։ Ընտանիքում լույս աշխարհ է եկել տղա բալիկ։

Երեխայի մայրն իր առաջնեկին լույս աշխարհ է բերել, երբ հիսուներկու տարեկան է եղել։ Այս ուրախալի նորության որոշ մանրամասների մասին իր հարթակում պատմել է բժշկուհի Անուշ Աբրահամյանը։ Նա գրել է հետևյալը․

«52 տարեկանում կինը ունեցել է իր առաջնեկին՝ կապուտաչյա այս հրաշքին, ում կոչել են Նոյ-Արարատ։ Արտամարմնային բեղմնավորումը կատարել եմ ես, ծննդաբերությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում (ի դեպ ժամկետային ծննդաբերություն կեսարյան հատման միջոցով)։

Իմ հրաշք ձագուկին հուսով եմ՝ մի օր կգրկեմ»,- իր ջերմ հրապարակումը եզրափակել է բժշկուհի Անուշ Աբրահամյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!