Այսօր Արամ MP3-ի ծննդյան օրն է․ մանրամասներ սիրված արտիստի կյանքից

Այսօր՝ ապրիլի հինգին, սիրված դերասան, երգիչ, հումորիստ Արամ MP3-ի ծննդյան օրն է։ Երգիչն այսօր դարձավ 39 տարեկան։ Արամի ծննդավայրը Երևանն է, որտտեղ էլ ստացել է ինչպես նախնական, ապագա հետագա կրթությունը։

Արամ Սարգսյանը ստացել է բժշկի մասնագիտություն։ Նա դեղագործ է, սակայն այս ոլորտւոմ նա երբեք էլ չաշխատեց։ Մշակութային իր կարիերան Արամը սկսել է ուսանողական տարիներից, երբ մասնակցեց ՈՒՀԱ-ի շոուներին և սիրվեց հանդիսատեսի կողմից։

Նա ինքն էլ անչափ սիրում է բեմը և այնտեղ իրեն զգում ինչպես ձուկը ջրում։ Այնուհետև դառնում է 32 ատամ ակումբի անդամ, ապա հաղթանակում Երկու աստղ երաժշտական նախագծում և սկսվում է նրա հայտնիությունը։

Արամ MP3-ին նկարահանվում է ֆիլմերում, իսկ այժմ էլ հանդես է գալիս որպես երգիչ, համերգներ ունենում և ուրախացնում իր երկրպագուներին։

Արամը հրաշալի ելույթ ունեցավ նաև Եվրատեսիլում և արժանավայել ներկայացրեց Հայաստանն այդ հարթակում։ Սիրված արտիստին շնորհավորում ենք և լավագույն մաղթանքները հղում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!