«50-ամյակդ շնորհավոր, սիրելի մարդ»․ Սիրված արտիստի հիսունամյակը և Լիկա Թումանյանի շնորհավորանքը

Հանրահայտ ու սիրված արտիստ, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը բոլորել է ծննդյան հիսուն տարին։ Նրա ծննդյան օրվա առիթով լրագրող Լիկա Թումանյանը գրել է հետևյալ շնորհավորական գրառումը․

«Յուրաքանչյուրի կյանքում կան մարդիկ, ովքեր իրենց ներկայությամբ կանխորոշում են մեր կյանքի հետագա ընթացքը։ Իմ կյանքի ընթացքը կանխորոշողներից մեկն էր Ռուբեն Ջաղինյանը։ Ընդ որում՝ 2 անգամ։

Առաջին անգամ հենց իր թեթև ձեռամբ ես դարձա Կենտրոն հեռուստատեսության լուրերի «էն աղջիկը»։ (Կենտրոն TV մեկնարկը ՇԱՐՄ-ն էր տվել, եթե չեք հիշում )։

Երկրորդ անգամ համալրեցի իր թիմը Հանրային հեռուստառադիոյի կազմում՝ որպես Հանրային Ռադիոյի փոխտնօրեն։

Ես ժամերով կարող եմ պատմել, թե ինչպես է դա՝ աշխատել վերին աստիճանի պահանջկոտ, նրբաճաշակ, ամեն ինչում շատ բարձր պլանկա ունեցող մարդու հետ։ Բայց դրա փոխարեն կասեմ, որ շատ եմ իրեն սիրում ու գնահատում։

Եվ ուզում եմ, որ դուք էլ գնահատեք այն մարդկանց, ովքեր մեծ ավանդ են ունեցել մեր երկրի մշակութային ոլորտում։ 50-ամյակդ շնորհավոր, սիրելի մարդ»։

Շարմ Հոլդինգը պատրաստել է ֆիլմ՝ նվիրված Ռ․ Ջաղինյանը, որը ներկայացնում ենք կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!