Հայաստանի վիճակը անհանգստություն է պատճառել թե՛ հայրենիքում գտնվողներին և թե՛ աշխարհասփյուռ հայությանը։ Մտահոգված գրառմամբ է հանդես եկել երգչուհի Լիլուն։ Սոցիալական հարթակներում Լիլուն կիսվել է իր մտահոգություններով և արտահայտել սերը հայրենիքի հանդեպ։
Նա գրել է․ «Ես ադեն հինգ տարի է բնավում եմ ԱՄՆ ում, և այդ հինգ տարվա մեջ հինգ րոպե միտքս չի կտրվել քեզանից: Ես հիվանդ եմ, երբ դու վատ ես, սիրտս ուզում ա պայթի անճարությունից»։
Երգչուհին հետաքրքիր համեմատություններով և հայրենիքն անձնավորելով՝ շարունակում է գրառումը և նշում, որ ինչ-որ ոմանք փորձում են հայրենիքին կարգի հրավիրել, իսկ հարևաններն էլ անհամբերությամբ սպասում են թուլացմանը, ապա հարցադրում է կատարում, որ 1-ինն աշխարհում քրիստոնեությունն ընդունած երկրի հետ ինչո՞ւ են այսքան անարդար վարվում։
Նշում է, որ ամենի մեղավորը մեզանից յուրաքանչյուրն է, որ անգիտակցաբար կործանման է տանում երկիրը։ Երգչուհին փորձում է հասկանալ, թե ինչպե՞ս դուրս կգա հայրենիքն այս ամենից։ Անդրադարձել է նաև հայրենիքի համար կյանքը չխնայած տղաներին։ Այնուհետև շարունակելով հարցադրումները՝ գրում է, ինչպե՞ս աղաչի Աստծուն, որ օգնություն ստանա ։
Գրում է, որ թքած ունի, թե աթոռին ով կբազմի, կարևորագույնը հայրենիքի խաղաղությունն է։ Լիլուն գրառումն ավարտել է հայրենիքին ուղղված գեղեցիկ բառերի շարքով՝ իմ սիուն, չքնաղ , իմ լույս, կյանք, իմ սեր։