5 ամուրի արաբ շեյխ, որոնց մասին շատ աղջիկներ են երազում

Ներկայացնում ենք արաբ արքայազններին, որոնց սրտերը դեռ ազատ են։ Սպիտակ ձիերի փոխարեն նրանք ունեն Lamborghini, Bentley և Ferrari։

Այսպիսով, ավագ լեյտենանտ, արքայազն Հուսեյն բին էլ Աբդալլահ։ 23-ամյա երիտասարդը Հորդանանի գահաժառանգ արքայազնն է։ Հետաքրքրված է ֆուտբոլով և մոտոցիկլետներով։

Նշենք, որ Instagram-ի նրա էջում սիրային խոստովանությունները գործող մեթոդ չեն։

Արքայազնը նաև զբաղվում է բարեգործությամբ։

Բանաստեղծ և ատլետ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ էլ Մաքթումը Դուբայի գահաժառանգ արքայազնն է։ Նա 37 տարեկան է։ Գրում է սիրային բանաստեղծություններ։ Շատ է տարված ձիասպորտով։

Ի գիտություն՝ նա մի քանի կին կունենա։ Ծնվելուց ի վեր արքայազնը նշանված է մորական կողմից բարեկամուհու հետ։

Սուրբ Վալենտինի օրը ծնված արքայազնի ստեղծագործական կեղծանունը Fazza է։ Նա անգամ բանաստեղծությունների ժողովածուներ է թողարկել։

Մանսուր բին Մոհամեդ էլ Մաքթումը շեյխ Համդանի 29-ամյա եղբայրն է։ Նա շատ է սիրում սպորտը, սակայն միշտ զբաղված է իր գործերով։ Բացի հարստությունից և գեղեցիկ մարմնից, երիտասարդ արքայազնը նաև քաջ սիրտ ունի։ Դուբայի հյուրանոցում հրդեհի ժամանակ նրան նկատել են հրշեջների և զինվորականների հետ կրակի դեմ պայքարելիս։

Շեյխ Մոհամեդ բին Համադ բին Խալիֆա էլ Տանին Կատարի վեցերորդ ժառանգորդն է։ 31-ամյա արքայազնը տարված է սպորտով և լեզուներով։

Նրա սիրտը նվաճելու համար նախ հարկավոր է դուր գալ արքայազնի մորը՝ նորին մեծություն շեյխ Մոզային, որի 21-րդ դարի Շեհրեզադե են անվանում։

Մոհամեդն ունի բարձրագույն կրթություն, ազատ խոսում է երեք լեզվով և ըստ շշուկների՝ դեռ ամուսնացած չէ։

Բրունեյի չորրորդ գահաժառանգ Աբդուլ Մաթինը 28 տարեկան է։ Նա պաշտում է արվեստն ու լեզուները։

Աբդուլը նաև բանակի լեյտենենատ է։ Տիրապետում է չորս լեզվի։ Սուլթանի հրամանով արքայազնը Լոնդոնի համալսարան է ընդունվել, որտեղ այժմ միջազգային դիվանագիտություն է ուսումնասիրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!