5 ամենաթանկարժեք հարսանյաց զգեստներն աշխարհում․ ամենաշքեղ հարսնացուները

Յուրաքանչյուր աղջիկ երազում է հոյակապ հարսանիքի մասին։ Ամեն ինչ պետք է կատարյալ լինի՝ դիմահարդարումը, հյուրերը, հարսնաքույրը, զգեստը, փեսացուն։ Իհարկե, նույնը վերաբերում է նաև աստղերին։ Սխալված չենք լինի, եթե նշենք, որ հարսանիքի ժամանակ ամենակարևոր ատրիբուտներից է, եթե ոչ ամենակարևորը հարսի զգեստը։ Ներկայացնում ենք 5 շքեղ հարսանյաց զգեստ։

Զգեստ՝ Valentino-ից, 250 հազար դոլար արժողությամբ։ Ժամանակին այն ձեռք է բերել երգչուհի Մերայա Քերին՝ Ջեյմս Փարքերի հետ հարսանիքի համար, որն այդպես էլ տեղի չունեցավ։

Alexander McQueen ապրանքանիշի զգեստ՝ 380 հազար դոլար արժողությամբ։ Ջորջ և Ամալ Քլունիներն իրենց հարսանիքի համար ոչինչ չեն խնայել՝ ծախսելով 4․6 մլն դոլար։ Ուստի Ամալի հարսանյաց զգեստի արժեքը պատահական չէ։

Կրկին զգեստ՝ Alexander McQueen-ից, այս անգամ 400 հազար դոլար արժողությամբ։ Արքայազն Ուիլիամի հետ հարսանիքի ժամանակ այդ զգեստը կրել է Քեյթ Միդլթոնը։

Զգեստ՝ Givenchy-ից, 500 հազար դոլար արժողությամբ։ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շքեղ հարսանեկան հագուստներ են ընտրել։ Այսպես, Քիմի հարսանեկան զգեստն արժեր 500 հազար դոլար, իսկ կոշիկները՝ 40 հազար դոլար։

Վիկտորյա Սվարովսկին՝ Swarovski կայսրության ժառանգը, կրել է նույն ապրանքանիշի 1 մլն դոլար արժողությամբ հարսանյաց զգեստ։

Դրա վրա 500 հազար բյուրեղապակի է եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!