44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ. ուշագրավ լուսանկարներ ծննդատնից

Հերոսածին մայրերը նույնպես հերոսներ են։ Նրանք այսօր հերոսական պայքարի մեջ են․ ապրում են առանց որդու։ Թվում է՝ անհնարին է, բայց հերոս կնոջ համար անհնարին ոչինչ չկա։

Այդ կանայք մշտական սպասումի մեջ են, նրանք ամենախոցելին և զգայունն են։Նրանց աչքերը մշտապես ճանապարին են, այդ կանանց մտքում և սրտում մշտապես որդիներն են․ նախաճաշին, ճաշին, ընթրիքին, քնելիս ու արթնանալիս, բայց տղաները չկան ու չկան․․․

Պատերազմից գրեթե երկու տարի անց վշտալից մայրերը պայքարում են։ Շատերը փարատվեցին նոր կյանքի ստեղծմամբ։ Այդ կանանց շարքին դասվեց նաև Անգելինան, ով քառասունչորսյա պատերազմում կորցրել էր որդուն։

Այսօր Անգելինայի գրկում երեխա կա։ Նա լույս աշխարհ է բերել որդուն, ով կփորձի լույս շող տալ մայրիկին և հայրիկին։ Անգելինան քառասունութ տարեկան է և մեծ ջանքեր են պահանջվել նրա հղիության համար։

Քառասունութամյա մայրիկի կողքին ամբողջ թիմ է եղել, ով գործը հաջողությամբ գլուխ է բերել։ Շնորհավորում ենք նորաթուխ մայրիկին և ցանկանում , որ բալիկն առողջ մեծանա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!