44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու մի թևը կորցրած Արմենն այսօր ամուսնանում է. հուզիչ տեսանյութ

Չնայած դրսում ձնառատ ու մռայլ եղանակը, որը պարբերաբար փոխվում է, սակայն Արմենի ընտանիքում օրն ամենից երջանիկներից ու հիշվողներից է, քանի որ Արմենն այսօր կատարում է իր կյանքի ամենից կարևոր քայլերից մեկը՝ ամուսնանում է։

Արմենի ամուսնության իրողության ուրախությունը բազմապատկվում է, երբ հայացք են նետում Արմենի անցած ուղուն, նրա հաղթահարած դժվարություններին։ Արմենն իր տարեկիցներից շատերի նման մասնակցել է արցախյան վերջին պատերազմին։

Պատերազմին Արմենը մասնակցել է հերոսաբար՝ առանց երկնչելու։ Թեժ մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորում է ստացել, ինչի պատճառով զրկվել է մի թևից։ Այս իրողությունը սակայն նրան չի ստիպել հրաժարվել ապագայի հետ կապված նպատակներից ու երազանքներից։


Արմենն այսօր ընտանիք է կազմում իր սիրելիի հետ։ Հարսանեկան արարողությունն ընթանում է ռեստորանային համալիրներից մեկում։ Արմենի և նորահարսի գեղեցիկ ամուսնական տանգոն ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: