44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա զինծառայողի մայրը սպասում է զույգ երեխաների լույսաշխարհ գալուն․ տեսանյութ

Լևոնը տասնինը տարեկանում իր կյանքը տվել է հայրենի սահմանների պաշտպանության սուրբ գործին։ Լևոնի մայրը տղայի հետ կատարվածից հետո իր մեջ ուժ է գտել, որ իրենով ուժ տա իր նմաններին և մտերիմներին։

Լևոնի մայրը՝ տիկին Նելլին, պատմում է, որ իր տղան երազում եկել է և իրեն երկու ցուլ է նվիրել՝ պատվիրելով լավ նայել այդ ցուլերին։ Նա իր երազը պատմել է ամուսնուն ու մորաքրոջը։ Հետո Լևոնի մայրն իմացել է, որ զավակի է սպասում։ Ավելի ուշ պարզվել է, որ նա սպասում է միանգամից երկու զավակի։ Նա մեծ պատասխանատվություն է զգում իր դեռ չծնված բալիկների համար։

Տիկին Նելլին հիշում է, թե իր տղան ինչպես է դեռ փոքրուց հատուկ սեր ունեցել զինվորական համազգեստի նկատմամբ։ Նա մեծ սիրով է գնացել բանակ։

Չնայած որ ուսման պատճառով զինծառայությունը փոքր-ինչ հետաձգելու հնարավորություն է ունեցել, բայց չի օգտագործել այդ հնարավորությունը։ Լևոնի մասին մայրիկի պատմությունները՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!