Մխիթար Գալեյանի կորուստը մինչ այսօր էլ մեծ ցավ է պատճառում պայծառ երիտասարդին ճանաչող ու չճանաչող բոլոր անձանց, իսկ նրա ծնողները ոչ մի վայրկյան չեն կարողանում մոռանալ իրենց զավակի ֆիզիկական բացակայության փաստը։
Նրանք իրենց ցավը չեն կարողանում ոչ մի կերպ դարմանել։ Մխիթարի մայրը որդուն կորցնելուց հետո բազմիցս հանդես եկավ քաղաքացիական ակտիվ դիրքրոշորմամբ՝ պատասխանատվության դաշտ հրավիրելով եղածի համար մեղավոր բոլոր անձանց։
Քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող որդեկորույս մայրը, պարզվում է, շուտով նորից է մայրանալու։ Այս մասին տեղեկանում ենք բժշկուհի Հասմիկ Ղազինյանի սոցհարթակից՝ ով տիկին Աստղիկի հետ միասին մի լուսանկար է տեղադրել և հայտնել այդ լուրը։
Նա իր ուրախությունն է հայտնել Աստղիկի նորից մայրանալու առիթով և հիացմունք է արտահայտել նրա ներքին ուժի և համառության առիթով։ Աստղիկին սիրով ու ջերմությամբ ողջունել են նաև ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր։