44-օրյա պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել․ ի՞նչ է պատմում նա

Հաղարծին համայնքում ապրող Ներսիսյանների ընտանիքն արցախյան պատերազմում կորցրել էր իր թանկ զավակին՝ Մանվելին։

Մանվելի մայրը՝ տիկին Լեյլա ներսիսյանը, խոստովանում է, որ Մանվելի կորստից հետո մեծ դժվարությամբ է եկել նորից զավակ ունենալու որոշմանը։

Նա ոչ միան չի փոշմանել իր որոշման համար, այլև խորհուրդ է տալիս բոլոր իրեն բախտակից մայրերին հետևել իր օրինակին։ Ընտանիքում արդեն որոշվել է, թե ինչ անուն պետք է ունենա նորածին փոքրիկը․ նրան որոշել են Էմանուել անվանակոչել։ Փոքրիկ Էմանուելը վիրահատական ճանապարհով է լույս աշխարհ եկել։

Մայրը նշում է, որ իրենք սիմվոլիկ անուն են ընտրել, քանի որ այն նշանակում է երկնային արքայություն։ Տիկին Լեյլան մեծ հուզմունքով է գիրկն առել իր տղային։ Տիկին Լեյլայի կողքին այս կարևոր պահին եղել է նրան բախտակից մայրերից մեկը՝ Գայանե Սարգսյանը, ով նույնպես կորցրել է իր զավակին։


Տիկին Լեյլայի հուզումնառատ պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!